ՀԾԿՀ-ն մերժել է ռուսական MTS-ի դիմումը՝ ուղիղ վերահսկողություն ունենալ «ՄՏՍ-Հայաստանի» բաժնետոմսերի նկատամբ

Ռուսական «Մոբիլնիե տելեսիստեմի» ընկերությունը, որ հանդիսանում է հայկական «ՄՏՍ-Արմենիա» ընկերության իրական վերահսկող բաժնետեր ընկերությունը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետերերի շղթայում ընգրկված «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու համար։ ՀԾԿՀ-ն մերժել է այս դիմումը։

«Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ»-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որ «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետերն է։ Ռուսական MTS-ը այս դիմումով ըստ էության ցանկանում էր թույլտվություն ստանալ առանց միջանկյալ ընկերության դառնալ «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետերը։ Դիմումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է այ պատճառաբանւթյամբ, որ արդեն իսկ մեկ այլ հայտով հսկողության գործարքին համաձայնություն է տվել։

Խոսքը անցած նոյեմբերին կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի կողմից «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը համաձայնություն տալու մասին է։ Նոյեմբերի 9-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանություն էր տվել գործարքին:

Այդ ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը անդրադառնալով գործարքին ասել էր՝ չի հիշում, թե ով է «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի իրական սեփականատերը։

Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ պետությունն արգելում է «ՄՏՍ-Հայաստանի» վաճառքը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությանը։ Այնինչ, ՀԾԿՀ ուղղված դիմումը վերաբերում էր ռուսական MTS-ի կողմից «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի նկատմամբ ուղիղ վերահսկողությանը։ Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։

Մեկնաբանել