Իտալիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ին

2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման համար հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան, հատուկ չարտերային չվերթով Երևան կժամանի Իտալիայի ազգային հավաքականը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հոկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ին «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ժամը 20:00-ին կսկսվի Իտալիայի ազգային հավաքականի մարզումը, որը «բաց» կլինի Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու հավատարմագրված լրագրողների համար: