Ֆուտբոլի արքա Պելեն համեմատել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին և «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մեսսին և Ռոնալդուն տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն դասական գոլահար է, Վավայի ժամանակակից տեսակը: Մեսսին ավելի շատ գրոհում է խորքից և տարբերակներ է փնտրում դարպասը գրավելու համար: Իմ կարծիքով՝ ներկա պահին նա մրցակցությունից դուրս է»,- Պելեի խոսքերն է փոխանցում Marca-ն: