Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Երկու երկրները նման համաձայնության են հասել հունվարի 22-ին Բաքվում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպմանը։

Ադրբեջանական աղբյուրները փաստաթղթի մասին նշելիս հղում են անում դեռևս 2022-ի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների միջև կնքված «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին։

Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել են նաև Ադրբեջանի վարչապետն ու նախագահը։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը Օվերչուկը շոշափել է տնտեսական թեմաներ, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի հարցին։