Բավարիան կրկնել է Գերմանիայի առաջնությունների ռեկորդը

«Բավարիան» իր 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Այս անգամ մյունխենցիները 2:0 հաշվով առավելության են հասել «Հոֆենհայմի» նկատմամբ: Այս ցուցանիշով «Բավարիան» կրկնել է Բունդեսլիգայի ռեկորդը:

Հիշեցնենք, որ նախկինում նման արդյունք ցուցադրել են 3 թիմեր` «Բավարիան» 1995/96 մրցաշրջանում, «Կայզերսլաուտերնը» 2001/02 մրցաշրջանում և «Մայնցը» 2010/11 մրցաշրջանում: Հետաքրքիր է, որ բոլոր 3 այդ մրցաշրջաններում չեմպիոն է դարձել Դորտմունդի «Բորուսիան»: Այս մասին հաղորդում է Bild-ը: