Վենեսուելայում նախագահական ընտրություններ են

Վենեսուելայում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները. երկրի առաջնորդ Ուգո Չավեսի միցակիցը միացյալ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վերջինիս հաղթանակի դեպքում երկրում կբարձրանա անկարգությունների մեծ ալիք, այդ իսկ պատճառով ձեռնարկվել են անվտանգության լուրջ միջոցառումներ: Այսպես՝ երկրի ամբողջ տարածքով, որտեղ բացվելու են 13 հազար ընտրատեղամասեր, տեղակայված են ռազմական պահակախմբերը, 139 հազար զինծառայող հսկելու է ընտրությունների անվտանգ անցկացումը:

Ուգո Չավեսը ներկայացնում է Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցությունը, բացի այդ՝ տասը կուսակցություններ նրան անվանել են իրենց թեկնածուն, ներառյալ կոմունիստները և «Տուպամարոս» հեղափոխական շարժումը: Էնրիկե Կապրիլեսը 22 քաղաքական կուսակցությունների առաջադրած թեկնածուն է, որոնք ընդգրկված են «Ժողովրդավարական միավորում» դաշինքում:

Մեկնաբանել