Վարչապետը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024-ի գործունեության ծրագիրը։

«Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։ Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Վարչապետի 2023-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Արտաքին հետախուզության ծառայության պետ էր նշանակվել մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Արտաքին հետախուզության նորաստեղծ ծառայության մասին ավելի մանրամասն՝ այստեղ։