Ապագայի մարդու արտաքինը պարզել են բրիտանացի գիտնականները

Բրիտանական մամուլում տպագրվել է ապագայի մարդու դիմանկարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թե ինչպիսին է լինելու մարդու արտաքինը հազար տարի հետո, պարզել են բրիտանացի մի շարք կենսաբաններ:

Ապագայի մարդը կլինի ավելի բարձրահասակ. մարդու միջին հասակը ներկա 1,83 մետրից կհասնի 2,13 մետրի: Այս ամենը գիտնականները բացատրում են սնունդի լավացմամբ և բժշկության զարգացմամբ: «Արդեն հիմա միջին ամերիկացու հասակը 2,54 սմ-ով ավելի բարձր է, քան անցած դարի 60-ական թթ.»,- ասում է բրիտանացի ոսկրաբան Հարի Թրեյները:

Բրիտանացի գիտնականների կարծիքով՝ հազար տարի հետո մարդու ձեռքերը և մատերը ավելի երկար կլինեն, ավելի շատ կլինեն նյարդային բջիջները: Մարդու ուղեղի ծավալները կնվազեն՝ պայմանավորված նրանով, որ մարդու փոխարեն շատ դեպքերում աշխատում են համակարգիչները: «Գիտական ֆանտաստիկան ապագա մարդուն պատկերում է մեծ ուղեղով, սակայն նման ուղեղը պարտադիր չէ լինել ավելի լավը»,- ասում է լոնդոնյան Բնական պատմության թանգարանի ներկայացուցիչ Քրիս Ստրինգերը: