Գլխավոր Լրահոս

Կասկածելի «անվտանգության ինդեքսը»՝ կրկին ուշադրության կենտրոնում

Կասկածելի «անվտանգության ինդեքսը»՝ կրկին ուշադրության կենտրոնում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում կրկին շրջանառվում է տեղեկություն, թե Հայաստանը ճանաչվել է աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրը, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը։

Տեղեկության սկզբնաղբյուրը ներքին գործերի նախարարության հունվարի 31-ի հաղորդագրությունն է, որում հղում է արվում իբր «միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալին»։

Լուրը արտատպել են Factor.am, Lragir.am, Yerkir.am, Armlur.am, Pastinfo.am, Civic.am, Aysor.am լրատվական կայքերը, ինչպես նաև պետական Արմենպրեսս գործակալությունը և Առաջին լրատվականը։

Numbeo-ի վարկաշինը կազմված է կասկածելի մեթոդաբանությամբ և բացառապես կայքի այցելուների կարծիքների հիման վրա

Առաջին անգամ չէ, որ հայաստանյան պետական գերատեսչություններն ու պաշտոնյաները հղում են անում Numbeo կայքի՝ երկրների և քաղաքների անվտանգության վարկանիշին։ Դեռ 2023-ի հունվարին Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր կայքի կազմած վարկանիշը։ Ամիսներ անց՝ հուլիսին, Numbeo-ի կասկածելի վարկանիշը հիշատակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կայքի քաղաքների անվտանգության ինդեքսում Երևանի 14-րդ տեղը որակելով որպես «կարևոր ձեռքբերում»։

Ուշագրավ է,  որ այս տվյալները ներառված են ՆԳՆ 2023-ի գործունեության հաշվետվությունում։ Տվյալները նախարարության կողմից  զեկուցվել են վարչապետին։ 

#CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է այս թեմային և պարզել, որ այդ կայքում հրապարակված վարկանիշային աղյուսակները վստահելի չեն, կազմված են միայն կայքի այցելուների կարծիքների վրա՝ ոչ մասնագիտական մեթոդաբանությամբ։ 

Համաձայն Numbeo-ի պարզաբանման՝ քաղաքների և երկրների անվտանգության ցուցանիշերը հաշվարկվում են վերջին երեք տարում կայքի օգտատերերից ստացված գնահատականների հիման վրա։ Ցանկացած մարդ կարող է մասնակցել կայքի հարցումներին և ազդել որևէ քաղաքի կամ երկրի ցուցանիշի վրա։

Երևան քաղաքի անվտանգ լինելու ցուցանիշը ներկայում հիմնված է կայքի 193 անանուն այցելուների գնահատականների հիման վրա։ Իսկ Հայաստանի անվտանգ լինելու ցուցանիշը՝ 212 այցելուների գնահատականների հիման վրա, որոնցից 193-ը  Երևանի մասով վերոնշյալ քվեարկողներն են։ 

Այսպիսով, Numbeo կայքի վարկանիշային աղյուսակները կազմվում են սիրողական մեթոդաբանությամբ՝ հիմնվելով բացառապես կայքի այցելուների կարծիքների վրա, որոնց թիվը փաստացի մեծ չէ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում