Կոռուպցիոն գործով ձերբակալվել է էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: «Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի … Continue reading Կոռուպցիոն գործով ձերբակալվել է էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ