Շախտյորը հաղթում է Մետալիստին. Մխիթարյանը 14-րդ գոլն է խփում

Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց Խարկովի «Մետալիստին» և վաստակած 33 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով իր 14-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում: Մինչ այդ Վիլյանը չիրացրեց «Մետալիստի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, իսկ 42-րդ րոպեին Իլսինյոն հաշիվը դարձրեց 2:0:

83-րդ րոպեին Հենրիխ մխիթարյանը փոքր-ինչ վախեցրեց Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» երկրպագուներին. Մխիթարյանը գնդակի համար պայքարելիս հարված ստացավ երիկամներին և միայն բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ խաղադաշտ, սակայն վերջին րոպոները մեր կիսապաշտպանը վստահ անցկացրեց:

Մեկնաբանել