Վարդան Օսկանյանն այսօր կներկայանա ԱԱԾ

Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի այսօր, ժամը 12:00-ին (11:00-ի փոխարեն), Վարդան Օսկանյանը՝ համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած ծանուցագրի («մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»), կներկայանա ԱԱԾ:

ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Վարդան Օսկանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պարբերաբար հրաժարվել է ցուցմունք տալ: Գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Մեկնաբանել