Լիոնել Մեսսի. շատ լավ հանդիպում անցկացրինք

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոհ է մնացել «Ռեալի» հետ (2:2) իրենց ցուցադրած խաղից:

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ: Մենք շատ գոհ ենք մեր խաղից՝ չնայած չկարողացանք հաղթել:
Թիմը լավ տրամադրություն ունի, քանի որ մենք մի քանի անընդմեջ հաղթանակ էինք տոնել: «Ռեալի» հետ տարբերությունը մնաց 8 միավոր, սակայն առջևում դեռ շատ հանդիպումներ կան», – Մեսսիի խոսքերը մեջբերում է EFE-ն:

Մեկնաբանել