Վարչապետը ժամանել է Ղազախստան, նա կնախագահի ԵԱՏՄ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան: Նա Ալմաթիում կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

«Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը»,- ասված է հաղորդագրությունում։