Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Գորիս քաղաքում, հայտնում է Սյունիքում ՍիվիլՆեթի թղթակիցը։
Ըստ տարածվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին թիկնազորի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի հետևանքով։
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
«Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը»,- գրում է կայքը։