Արմեն Չարչյանը դատապարտվեց 3,7 տարի պայմանական ազատազրկման

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: 2021-ի հունիսին նա կալանավորվել էր, դեկտեմբերին՝ ազատ արձակվել։

Ազգային ժողովը 2023-ի փետրվարի 9-ին Արմեն Չարչյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Հոկտեմբերի 23-ին նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։