16:15
Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացու դի։ Նրանցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փրկարար ծառայության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
***
14:30
Փրկարարները դուրս են բերել փլատակներում գտնվող երկու անձանց․ «Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր»,- ասված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունում։
***
13:20
Փետրվարի 5-ին Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, ինչպես նաև բժշկական և հոգեբանական աջակցության օպերատիվ խմբեր։
Դեպքի վայրում է նաև փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նա լրագրողներին ասել է, որ նախնական տվյալներով փլատակներում 2 մարդ կա, նրանք արձագանքում են այնտեղից․ «աշխատանքներ են իրականացվում տուժածներին հանելու համար»։