Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում 2020թ. նոյեմբերի հաղթարշավից հետո երեք տարվա ընթացքում այնքան թուլացավ, որ ի վերջո ձախողվեց: Դա ռուսական քաղաքականության ձախողումն է, պնդում է հետազոտող, քաղաքագետ Հովսեփ Բաբայանը:
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Հովսեփ Բաբայանն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում խաղաղապահների թեմային՝ ներկայացնելով դրա ծագումը, 2020-ից ռուսական խաղաղապահ զորախմբի հաղթարշավն ու ձախողումը: