Ժոզե Մոուրինյո. հրաշալի հանդիպում ստացվեց

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնայի» հետ (2:2) խաղից ստացած տպավորություններով:

«Ինձ այս խաղը դուրս եկավ: Հանդիպումը հրաշալի ստացվեց: Խաղը լարվածության մեջ պահեց մինչև վերջին վայրկյանները: Կարծում եմ՝ Կլասիկոն դուր եկավ բոլորին:

Օզիլը հրաշալի հանդիպում անցկացրեց: Մեսսին և Ռոնալդուն այլ մոլորակից են: Իհարկե, ցանկանում եմ, որպեսզի իմ թիմի խաղացողն ավելի լավ հանդես գա, սակայն նրանք երկուսն էլ հոյակապ էին:

«Ռեալում» ի՞նչը բարելավման կարիք ունի: Ամեն ինչ, բացի Ժոզե Մոուրինյոյից», – պորտուգալացու խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական Twitter-ը: