«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Զենիթից» կրած պարտությունը (0:2), ինչպես նաև խոսել է այլ ակումբների հետաքրքրության մասին:
«Մեր բախտը չբերեց: Ես և թիմակիցներս պահեր ունեինք, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց ցանցում: Իսկ «Զենիթը» երկու պահ ուներ և երկու գոլ խփեց: Իհարկե, բոլորս խիստ հիասթափված ենք, հատկապես որ այս մրցաշրջանում մեր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրինք:
Չեմ մտածում ակումբը փոխելու մասին: Գիտեմ, որ ինձնով հետաքրքրվում էին Ռուսաստանի մի քանի առաջատար ակումբներ, սակայն ես «Կրասնոդարում» եմ և այլ բաների մասին չեմ մտածում», – Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Sport Express-ը: