Օրգանական հավեր և հավկիթներ․ արցախցի 23-ամյա Էլինայի բիզնեսը Հայաստանում

Արցախից տեղահանված 23-ամյա Էլինա Բալասանյանը դեռ շրջափակման օրերից է սովորել ստեղծել սեփական գործն ու այդպես հոգալ ապրուստը. Արցախում ուներ փոքրիկ բանջարանոց, որը փրկում էր շրջափակման օրերին։ Նաև մեղվաբուծությամբ էր զբաղվում։ Այսօր էլ Արցախից դուրս է իր գործը ստեղծել, որպեսզի գումար վաստակի ու ընտանիքը պահի. որոշել է օրգանական հավերի ու հավկիթի վաճառք սկսել։ Գաղափարը գաղթից հետո է առաջացել, բայց կապված է հենց գաղթի ճանապարհին տեղի ունեցածի հետ։ Այսօր Էջմիածին քաղաքում հավաբուծությամբ է զբաղվում, բայց ծրագրում է գյուղ տեղափոխվել ու այնտեղ ավելի զարգացնել իր գործը։