Կիրակի օրերին «կարմիր գծերը» կլինեն անվճար։ Երևանի ավագանին փետրվարի 7-ի նիստում կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու որոշմանը։
«Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառվում է արտոնություն 2024-ի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»,- ասված է որոշման մեջ։
2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160 000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12 000 դրամ էր։