Հայաստանն Ալմա Աթայի հռչակագրին միացել է առանց վերապահումների։ Այդ մասին փետրվարի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՊՀ-ի ստեղծման մասին այս համաձայնագրին ՀՀ-ն միացել 1992-ին և միացումը տեղի է ունեցել վերապահումներով՝ կապված Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չճանաչելու հետ։
«Հայաստանի Հանրապետությունն ավանդապահին չի ծանուցել իր վերապահումների մասին»,- հայտարարեց Փաշինյանը։
Ավանդապահը միջազգային կազմակերպություններում մի մարմին է, որին ի պահ է հանձնվում միջազգային պայմանագրի բնօրինակը։
«Միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները որևէ ուժ չունեն։ Սա փաստ է։ Ես հանձնարարել եմ մի քանի անգամ գնալ ստուգել, նորից ստուգել, վերստուգել։ Վերապահումները չեն ծանուցվել ավանդապահին»,- հայտարարեց Փաշինյանը։