Իշխանությունն ասում է` եկեք և դակեք որոշումները, չէ՝ կհեռացնեն. Հայկ Մարության

«Մանդատից ինձ զրկելով՝ իշխանությունը փորձում է հնազանդեցնել ընդդիմությանը, ինչը չի ստացվելու»․ այսպիսի կարծիք է հայտնում Երևանի ավագանուց փետրվարի 7-ին հեռացված, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ իշխանությունը փորձում է ապահովագրվել Երևանի ավագանիում հնարավոր ցնցումներից, որոնց կարող են հանգեցնել նրանց քաղաքապետի պաշտոնազրկմանը։