2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս քաղաքական ուժեր ֆինանսական հատկացումներ կստանան կառավարությունից՝ կուսակցությունների մասին օրենքի համաձայն։
Այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 2024-ի համար կստանա ավելի քան 268 միլիոն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 163 միլիոն դրամ։
Կֆինանսավորվեն նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ 50,4 միլիոն դրամի և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 39 միլիոն դրամի չափով։
Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր ուժերի ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների առնվազն երեք տոկոսը: