Հենրիխ Մխիթարյան. բարդ ամիս էր մեզ համար

Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում «Մետալիստին» հաղթելուց (2:0) հետո Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով այդ խաղում հերթական գոլը խփեց և ռմբարկուական ռեկորդ սահմանեց, պատասխանել է հանքափորների պաշտոնական կայքի լրագրողի հարցերին:

-Հենրիխ, Դուք 3 անընդմեջ ծանր հանդիպում անցկացրիք ամենասկզբունքային մրցակիցների դեմ..

– Կարելի է ասել, որ բարդ ամիս էր մեզ համար, բայց ամենակարևորը, որ բոլոր խաղերն էլ հաղթեցինք:

-Խարկովցիների հետ հանդիպումն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները:

-Եթե հաղթեցինք, նշանակում է` մեր սպասելիքներն արդարացան, թեև մի քանի տհաճ պահ եղավ: Այդուհանդերձ, վստահ եմ, որ Միստերը կասի մեզ` ինչը պետք է շտկել և կատարելագործել: Միշտ պետք է աշխատես քեզ վրա:

-Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո բա՞րդ էր տրամադրվել ներքին առաջնությանը:

-Ոչ, տրամադրվելը բարդ չէր, ամենաբարդը հոգնածությունն էր, քանի որ մենք խաղացել ենք 3-4 օրը մեկ: Բայց «Յուվենտուսից» հետո բոլորը գիտեին` ինչպես հաղթել մրցակցին:

Մեկնաբանել