Գորիս. բնակարաններ անօթևաններին և բռնի տեղահանվածներին

Սյունիքի մարզի Գորիս համայնքում մեկնարկել է բնակարանաշինության ծրագիր։ Հաշվառվում են համայնքային սեփականության շենքերը և տարբեր ծրագրերի շրջանակում՝ հիմնանորոգվում։ Բնակարանները տրվելու են տեղացի անօթևան և Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։