Հանրային տրանսպորտի առաջարկվող փաթեթներ՝ Երևանում․ համեմատություն այլ մայրաքաղաքների հետ

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Երևանի քաղաքային իշխանությունները փետրվարի 5-ին ներկայացրին հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության նախագիծ: Դրանով առաջարկվում է 2024-ի սեպտեմբերից տրանսպորտի սակագինը էապես բարձրացնել՝ սահմանելով տարբեր սակագնային փաթեթներ։ Փետրվարի 9-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, թե քաղաքապետին առաջարկել է հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար։ Սակայն նախագիծը պաշտոնապես չի հետաձգվել, և այն դեռ ընդգրկված է քաղաքապետարանի կայքում հրապարակված ավագանու առաջիկա նիստի օրակարգում։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է մի շարք քաղաքների տրանսպորտի ամսական ու տարեկան փաթեթների սակագները՝ համեմատելով Երևանի քաղաքապետարանի առաջարկած գնացուցակի հետ։ Ի՞նչ է առաջարկվում նախագծով Նոր նախագծով նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտով ուղևորության արժեքը սահմանել բացառապես … Continue reading Հանրային տրանսպորտի առաջարկվող փաթեթներ՝ Երևանում․ համեմատություն այլ մայրաքաղաքների հետ