Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։
«Մտահոգիչ լուրեր ենք ստանում Ադրբեջանի և Հայաստանի շփման գծից, երկու կողմերն էլ զսպվածության կոչ ենք անում։ Շատ ուշադիր կհետևենք և կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»,- նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ նման միջադեպերն չեն նպաստում խաղաղության գործընթացի առաջմղմանը և «պայմանագրի ստորագրմանը մոտենալուն»։
***
Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։