- Ադրբեջանը ռազմական գործողության է դիմել Ներքին Հանդի ուղղությամբ. հայկական կողմից գրանցվել է 4 զոհ և մեկ վիրավոր
- Բաքուն հարցականի տակ է դնում Հայաստանում ԵՄ-ի սահմանային առաքելությունը
Credits: Ruptly
Credits: Ruptly
Ներքին գործերի նախարարությունը շրջանառել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության համար նախատեսված պատիժը։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության՝ մարտի 27-ի նիստում։ Նախարարությունն առաջարկում է այդ հանցատեսակը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Ըստ նախագծի՝ այս փոփոխությունը կծառայի որպես զսպող մեխանիզմ՝ այս տեսակի հանցագործությունների աճը կանխելու համար։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին շրջանում աճել են ավտոմեքենաներից մասերի և սարքավորումների գողության դեպքերը։ Գերատեսչությունը դա պայմանավորում է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ և այն հանգամանքով, որ նման գողությունները դյուրին են, իսկ պատիժը՝ համեմատաբար մեղմ։ Ներկայումս նման […]
Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի (65 կողմ, 2 դեմ) և Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ (67 կողմ) հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Աղազարյանը չի ընդունում իր մեղքը։Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու և փողերի լվացման մեջ։ Տարոն Մարգարյանն այսօր չի ներկայացել ԱԺ նիստին։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Մարգարյանի անունից լրագրողներին հայտնել է, որ նա չի ընդունում իր մեղքը։ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել ու չեն մասնակցել […]
«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։ «Կալանման նպատակով Գրիգորյանի նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել»,- լրագրողներին ասել է Կարեն Գրիգորյանի փաստաբասն Արսեն Բաբայանը։ Կարեն Գրիգորյանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է։ Մարինե Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ կան: Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն էին սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունն ուղիղ եթերում հայտնել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ […]
Հնարավոր է ծայրահեղ քայլերի դիմենք, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ չդառնա։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ֆուտբոլասերների «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը։ «Ապրիլի 3-ին Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։ Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։ Մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն, և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգ ա գնալու հրամցնել, որ էդ շատ […]
«Շտիգեն» (Shtigen) ընկերությունների խումբը որոշել է ռեսուրսներ ներգրավել կապիտալի շուկայից և թողարկում է 1 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 12,75% եկամտաբերությամբ։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը պատմում է իրենց նպատակների մասին և ներկայացնում, թե ինչպես է կորպորատիվ կառավարման թափանցիկ սկզբունքների ներդրումը որոշումների կայացումը դարձնում ավելի որակյալ և կշռադատված:
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը (ՏԱՍՍ)։ «Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ կազմակերպության նմանատիպ օրակարգերի պատճառով»,- ասել է Օվերչուկը։ Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են այս գործընթացին, միևնույն ժամանակ նշել, որ սա Հայաստանի ներքին գործն է։ «Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը գնա Եվրոպա, ապա, համապատասխանաբար, […]
Աշխարհը դարձել է շատ անորոշ. և՛ ընթացիկ վիճակը, և՛ զարգացումների արագությունը ամեն ինչ անկանխատեսելի են դարձնում։ Սա առաջին հերթին արտացոլվում է երեխաների վրա. նրանք չեն ցանկանում մտածել իրենց ապագայի մասին ու դառնում են վախկոտ։ Դժվար դարում երեխաներն էլ պիտի ապրեն և գիտակցեն, որ կան դժվարություններ, վտանգներ, ռիսկեր և պատրաստ լինեն դրան, քանի որ «ռիսկերի աշխարհում ամենամեծ ռիսկը դրանից վախենալն է»։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների […]