«Միշտ առաջ եշիլ»․ արցախցի վարպետը փորձում է ոտքի կանգնել Հայաստանում

Արցախից տեղահանված Էդուարդ Ծատրյանն իր գործով փորձում է ոտքի կանգնել։ Մեծ ընտանիքով՝ 14 հոգով, հաստատվել են Արարատի մարզի Զորակ գյուղում։ Վարպետն անմիջապես սկսել է տան վերանորոգմամբ զբաղվել, հոկտեմբերի վերջին ընկերների աջակցության շնորհիվ ձեռք է բերել հաստոց ու սկսել մահճակալներ պատրաստել արցախցիներին ուղղված նախաձեռնության շրջանակում։ Առաջին մահճակալները պատրաստել է հենց իր ընտանիքի համար։ Պատրաստ է ավելին անել ու կառուցել, միայն թե ունենա սեփական հողատարածք։

Մեկնաբանել