Հայաստանը դեմարշ է անում Ռուսաստանի դեմ՝ դառնալով Արևմուտքի սատելիտը․ Լևոն Զուրաբյան

Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիան հավելյալ անգամ վկայում է, որ Բաքուն շատ չի արժևորում խաղաղության գործընթացը և նախապատրաստվում է պատերազմի, նշում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քայլերը համարժեք չեն ստեղծված իրականությանը, չկա խաղաղության պլան։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Հայաստանը, ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների, դարձել է Արևմուտքի սատելիտը։ Նա հռետորական հարց է բարձրացնում, թե որն է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իմաստը։

Մեկնաբանել