Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների աշխատավարձերը։ Այս նպատակով հանձնաժողովին տարեկան հավելյալ 38 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան օրենքի նախագիծը ներառված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում։
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է Հեռուստատեսության և ռաիոյի հանձնաժողովի անդամների վարձատրությունը հավասարեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և այլ սահմանադրական մարմինների անդամների աշխատավարձերի գործակիցներին։ Ըստ այդմ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար կսահմանվի 14 գործակից և աշխատավարձը կկազմի 1 050 000 հազար դրամ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը Տիգրան Հակոբյանն է։
10 գործակից կսահմանվի հանձնաժողովի մյուս 5 անդամների համար և նրանց աշխատավարձը կկազմի 750 000 դրամ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն են Հակոբ Մովսեսը, Գոհար Մամիկոնյանը, Արթուր Մանուկյանը, Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանը։