«Ե՞րբ եք վերջին անգամ հաշվել որևէ անկյան սինուսը կամ կոսինուսը»․ հարց է բարձրացնում Արամ Փախչանյանը «Կրթության տապանի» հերթական թողարկման ընթացքում։ Նա շարունակում է՝ բարդ մաթեմատիկան իսկապես կյանքում շատ քիչ է օգտագործվում, և ուրեմն ինչո՞ւ է պետք այն սովորել։
-
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում 44-օրյայի գործով դատավորի նկատմամբ․
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Հետքը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրել է նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում է սկսվել դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարել է՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասել են, որ […]
-
Մեծ վթար Գյումրիում. կա 4 վիրավոր և 1 զոհ
Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում, բախվել են «Կամազ», «Մերսեդես», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է: Վերջինս Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ.-ն է: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]
-
Վրաստանն ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման ներուժ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Վրաստանն ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման ներուժ որպես չեզոք երկիր, որը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան՝ Ադրբեջան այցելելուց մի քանի օր անց, գում է Սպուտնիկ Վրաստանը։ «Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում: Նույն վերաբերմունքն արտահայտեցին նրանց արտաքին գործերի փոխնախարարները՝ Թբիլիսի իրենց վերջին այցի ժամանակ՝ մեր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշ է: Հարևանների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար հատուկ հետաքրքրության ոլորտ է», – ասել է Կավելաշվիլին: Վրաստանի Հանրապետության […]
-
Մերձավանի սպանության գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2025-ի փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և […]
-
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», – ասել է Ասիֆը։ Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։ Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե […]
-
Ղարաբաղը՝ «Ադրբեջանի անբաժանելի մաս». Փեզեշքիանի այցը Բաքու
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի 28-ին այցելել է Բաքու։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան 2024-ի օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Իրանի նախագահը Բաքու այցելելուց առաջ հարցազրույց է տվել նաև ադրբեջանական լրատվամիջոցին, որում խոսել է սեփական սահմաններով բավարարվելու և ուրիշի տարածքների նկատմամբ հավականություններ չունենալու մասին։
-
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում է
Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին ժամանել է Հայաստան պաշտոնական այցով։ Հայաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ապրիլի 29-ին կկայանա դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո Վահագն Խաչատուրյանն ու Միխեիլ Կավելաշվիլին կունենան առանձնազրույց։ Նախատեսվում է նաև ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այցի շրջանակում Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
-
Շտապօգնության բրիգադի վրա հարձակվել են. վնասվել է վարորդը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում հարձակման է ենթարկվել շտապօգնության Աշտարակի բրիգադը։ Կանչի վայրում դանակով զինված քաղաքացի է հարձակվել բուժաշխատողների վրա, ինչի հետևանքով տուժել է շտապօգնության մեքենայի վարորդը։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը գնում է խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով: «ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- հայտարարել է Ավանեսյանը։