Վե՛րջ տվեք բամբասանքներին, թողե՛ք մեր գործն անենք․ Սասուն Միքայելյան

Ներքին Հանդն այսօր խաղաղ ապրում է, այս երկու օրերին կրակոցներ չեն եղել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք մեր գործն ենք անում, 90-ականներից մեր պետական սահմաններն ենք պահում և այսօր էլ այստեղ ենք»,- նշեց Միքայելյանը։

Նա ներկայացրեց փետրվարի 13-ի ադրբեջանական հարձակման մանրամասները՝ հայտնելով, որ ԵԿՄ չորս զոհված անդամների վրա դիպուկահար է աշխատել։

Հարցին, թե այսօր սահմանին ի՞նչ վիճակ է, Միքայելյանը պատասխանեց՝ Ադրբեջանի կողմից կուտակումներ չկան։ Նա մի քանի անգամ կոչ արեց վերջ դնել ապատեղեկատվության տարածմանը՝ անդրադառնալով տվյալ դիրքում տիրող իրավիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերին։

«Ով քնից արթանանում է՝ մի բան է գրում։ Ժողովուրդ ջան, հանգստացեք, եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում։ Թնշամուն մոտ ենք կանգնած, բայց տղերքը գիտակցաբար են եկել այստեղ»,- ասաց ԵԿՄ վարչության նախագահը։

Մեկնաբանել