Մահացել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Հայտնում է «Մեդուզա»-ն՝ հղում անելով ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությանը։
Նավալնին 47 տարեկան էր։ Պատիժը կրում էր Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի ուղղիչ-կատարողական գաղութում։
Փետրվարի 14-ին հաղորդվել էր, որ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկել են տուգանային մեկուսարան։
Նավալնին ազատազրկման մեջ էր գտնվում ավելի քան երեք տարի։ Դատարանը նրան դատապարտել էր 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։
Նավալնին կալանավայրից մշտապես հայտարարություններ էր անում․ վերջերս անդրադարձել էր նաև Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։