Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ ինչ բերեցին Հայաստանի մարզիկները

Փետրվարի 12-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երեք մեդալ նվաճեց՝ երկու ոսկի, մեկ բրոնզ։ Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները ևս երեք մեդալ նվաճեցին՝ երկու ոսկի, մեկ բրոնզ։ Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը։

Մեկնաբանել