Փետրվարի 20-ին Արցախում զոհվածների, անհետ կորածների հարազատները հավաք նախաձեռնեցին Հանրապետության հրապարակում, այնուհետև շարժվեցին դեպի կառավարության շենք: Արցախցիները կառավարությանն ուղղված մի շարք հարցեր են բարձրացնում՝ Արցախում զոհվածների գերեզմանների արտաշիրիմում, կացարանների, կերակրողին կորցնելու նպաստի հարցի լուծում, քանի որ «1000+» ծրագրի շահառուները չեն ստանում այլ նպաստներ: Հավաքվածներից յոթ հոգի հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը. հետագայում որոշ հարցերի շուրջ համապատասխան մարմինների հետ հանդիպումներ ունենալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
-
Հայաստանում ներդրվում են կրիպտոյի ամենածանր կարգավորումները. Էդուարդ Ավետիսյան
Հայաստանում ներդրվում են կրիպտոյի ամենածանր կարգավորումները, ինչը հանգեցնելու է ոլորտի փաստացի վերացման, ասում է «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Ավետիսյանի խոսքով՝ թեև Կենտրոնական բանկի առաջարկած կրիպտոշուկայի օրենսդրական կարգավորումները համահունչ են Եվրամիության չափանիշներին, սակայն դրանք չեն արտացոլում տեղական իրականությունը։ «Հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ կրիպտո ոլորտը Հայաստանում նոր է ձևավորվում և պարզապես կարող է չդիմանալ նման խիստ կարգավորմանը»,- ասում է նա։ Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորումները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանում զարգացող թվային ակտիվների շուկայի վրա։
-
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու զրո ցանկություն ունի․ Բենիամին Պողոսյան
Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնությունն ու համաձայնագրի ստորագրումը տարբեր բաներ են, որոնք բոլորովին չեն բխում մեկը մյուսից, նշում է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա կարծում է, որ ադրբեջանական պահանջներով կողմերը հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից։ Պողոսյանը անդրադառնում է նաև ԵՄ-ի առաքելության ներկայությանն ու պայմանագրին փոխկապակցված այլ հարցերին։
-
Հայաստանում որևէ գետ չունի ջրի գերազանց որակ. Թվեր
Մարտի 14-ը գետերի համար գործողությունների միջազգային օրն է։ Հայաստանը համարվում է ջրասակավ երկիր: Գետերի ջրային ռեսուրսը պակասում է նաև կլիմայի փոփոխության հետևանքով։ Տեղումների նվազումը, ջերմաստիճանի և գոլորշիացման աճը անդրադառնում են ձնածածկույթի գոյացման և գետային հոսքի ձևավորման վրա։ Հայաստանի գետերի խնդիրներից է նաև ջրի որակը։ Ո՞ր գետերի ջուրն ունի ամենավատ որակը։ Ինչո՞ւ։
-
Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
«Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի», հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում։ Խոսելով Հայաստանի հարաբերությունների մասին նա ասել է հետևյալը. «Անգամ ներկա ժամանակահատվածում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հինգ տարի հետո, մեր և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չկա։ Այո, հանգիստ է, կորուստներ չկան, ինչը մեծ առավելություն է ներկա իրավիճակում։ Սակայն մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, կայունություն չի լինի»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի հրադադար էր, սակայն այն պատերազմի ավարտ չէր նշանակում։ «Միայն տրանսֆորմացիա էր տեղի ունեցել, իսկ պատերազմն ավարտվում է միայն խաղաղության պայմանագրի կնքման պարագայում», – ասել է նա։ Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, […]
-
Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք հոբելյանական միջոցառմանը
Վարչապետ Նիկոլը Փաշինյանն այս տարի Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ «Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,- հայտնում է Կրեմլը։ 2024թ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել ավանդական շքերթին։ Փաշինյանը նշել էր, որ չի կարծում, թե ամեն տարի Հայաստանի ղեկավարը պետք է մասնակցի այդ միջոցառմանը։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին վերջին անգամ մասնակցել է 2023 թվականի մայիսի 9-ին։
-
«Թղթով խաղաղություն կլինի՞»
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Կողմերը համաձայնության են եկել նաև վերջին երկու կետերի՝ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու ու միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելու շուրջ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ ՍիվիլՆեթը զրուցել է քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց կարծիքը խաղաղության համաձայնագրի մասին։
-
Խաղաղություն հաստատելու և նոր դարաշրջան բացելու ժամանակն է. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Պետքարտուղարության հայտարարությունը՝ ստորև։ «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակներ շարունակվող հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի։ Այժմ ժամանակն է ստանձնել խաղաղության, պայմանագիր ստորագրելու և վավերացնելու, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների բարօրության համար նոր դարաշրջան բացելու հանձնառություն»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այս առիթով մի […]
-
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ «Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին», – հայտնում է Կրեմլը։ Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, […]