Փետրվարի 15-ին Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Քերոբյանի հրաժարականին նախորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթ։ ՍիվիլՆեթը վերհիշել է Քերոբյանի ուղին՝ բիզնեսից մինչև քաղաքականություն ու Նիկոլ Փաշինյանի կառավարություն։
-
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Վրաստանի նախագահին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի […]
-
Խարդախները կրկին օգտագործում են դիփֆեյքեր՝ գումար կորզելու համար
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է գովազդային տեսանյութ, որտեղ հայտնի հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իբր բացահայտում է իր «հաջողության գաղտնիքը» և խորհուրդ է տալիս ներդրում կատարել կասկածելի հարթակում։ Հայաստանյան օգտատերերին կեղծ էջերի միջոցով թիրախավորող գովազդային տեսանյութում «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի հաղորդավարուհին ռուսերենով իբր հաղորդում է, թե Գարիկ Մարտիրոսյանը բացահայտել է հեշտ գումար աշխատելու հարթակ։ Այնուհետև տեսանյութում հայտնվում է Գարիկ Մարտիրոսյանի հարցազրույցից հատված, որտեղ նրա ձայնը պատմում է «WhatsApp AI» անվամբ ներդրումային հարթակի մասին, որի օգնությամբ նա իբր հարստացել է։ Տեսանյութին կից հղումը տանում է նշված հարթակ։ Կեղծ տեսանյութերում ձայները սինթեզված են արհեստական բանականությամբ Իրականում տարածվող […]
-
Աջակցություն, թե՞ կախվածություն. ինչի՞ կհանգեցնի պետական միջոցներով մեդիայի ֆինանսավորումը
ՍիվիլՆեթի ուշադրության կենտրոնում պետական միջոցներով ստեղծվող «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամն է: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել այդ կառույցը, և արդյոք այն չի՞ վտանգում մեդիայի անկախությունը՝ հատկապես 2026 թվականի ընտրություններից առաջ։ Այս հարցերը ՍիվիլՆեթի եթերում քննարկել ենք Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ, այս հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ Վահագն Թևոսյանի հետ։
-
Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի
Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ «Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշել է Իսկանդարյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։ «Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, […]
-
Իշխանությունը նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը․ հայտարարություն
Լրագրողական կազմակերպությունները հիասթափություն են հայտնել խորհրդարանականների՝ էթիկայի հանձնաժողովից խուսափելու վերաբերյալ, և պահանջում են օրենսդրական փոփոխություններ՝ նման մարմնի ձևավորումը դյուրացնելու կամ պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու համար: Լրագրողական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտը պահանջում է ավելի պատասխանատու մոտեցում: Կազմակերպությունների մտահոգությունը վերաբերում է մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև միջադեպին։ Մարտի 20-ին Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անպարկեշտ արտահայտությամբ վիրավորել էր Ջեբեջյանին։ Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մերժել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը վերաբերում էր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի […]
-
Քոչարյանը՝ USAID-ի և հոլիվուդյան աստղերի «վճարովի հուզվելու» մասին
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին հանդիպել է «Հայկական Համալսարան» ոչ ֆորմալ կրթական հարթակի ունկնդիրների և դասախոսների հետ։ Նա խոսել է Արցախյան երեք պատերազմներում՝ 1991-1994, 2016 և 2020 թվականներին, Հայաստանի ունեցած առավելությունների և հետագայում դրանք կորցնելուց հետո պարտության մասին։ Նա պնդել է, որ 2016-ից սկսած՝ Հայաստանում ներքին լարվածություն կար, երբ հայտնվեցին բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց նպատակը «գլոբալիստական քարոզչությունն էր»՝ «ազգային արժեհամակարգի քայքայումը»: Շարունակելով՝ Քոչարյանը խոսել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) Հայաստանում լրատվամիջոցներին ֆինանսավորման մասին։ «Վերջերս միայն մենք իմացանք՝ ինչ գումարներ է USAID-ը ծախսել մեզ նման երկրներում՝ Հայաստանի նման երկրներում նման համակարգեր ստեղծելու և կայացնելու ուղղությամբ»,- […]
-
Ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի 100 մլրդ դրամի տեղաբաշխում է տեղի
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղաբաշխվել են 100 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, որոնք, ըստ Բորսայի մամուլի հաղորդագրության, համարվում են «ռեկորդային» ցուցանիշ: Համաձայն հաղորդագրության` պահանջարկը ավելի քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ կազմելով շուրջ 221,5 մլրդ դրամ: «Այսպիսի ցուցանիշները աննախադեպ են Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության տեսանկյունից», – ասված է հաղորդագրության մեջ։ Աճուրդի շրջանակներում տեղաբաշխվել են տարբեր ժամկետայնությամբ հինգ տեսակի պարտատոմսեր։ Ամենամեծ ծավալը և ներդրողների հետաքրքրությունը գրանցվել է 11-ամյա ժամկետայնությամբ պարտատոմսերի նկատմամբ, որոնց տեղաբաշխված ծավալը կազմել է 40 մլրդ դրամ՝ 94 մլրդ դրամի պահանջարկի պայմաններում։ Այս պարտատոմսերի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել […]