Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ․ Ռիտեր

Մարկուս Ռիտերը՝ ձախից

Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ․ փետրվարի 21-ին հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ համատեղ ասուլիսին։

Ռիտերի խոսքով՝ Ներքին Հանդը միակ հատվածն է, որն արգելափակված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից․ դիտորդները կարող են շրջել սահմանի մյուս բոլոր հատվածներում։

Դիտորդական առաքելության ղեկավարի փոխանցմամբ՝ ԵՄ-ն «ի սկզբանե» գիտեր, որ Ներքին Հանդում խնդիրներ են լինելու։

«Ներքին Հանդում միջադեպը, որը եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունը այդտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն այդտեղ հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այդտեղ և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», – ասուլիսից հետ լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը «փորձելու է հասցեագրել» Ներքին Հանդ ԵՄ դիտորդական առաքելության հասանելիությունն ապահովելու խնդիրը։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Մեկնաբանել