Ադրբեջանը մտել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության «խաղի» մեջ՝ հաշվարկելով հավանական սցենարներ, նշում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Փորձագետը վստահ չէ՝ արդյոք տարածաշրջանի դերակատարները, օրինակ Իրանն ու Ռուսաստանը, ձգտում են խաղաղության հաստատման, քանի որ փորձում են սեփական դիրքերն ամրապնդել։ Պետրոսյանի կարծիքով՝ Էրդողանն ու Ալիևը սպասողական վիճակում են․ շատ բան կախված է լինելու Մոսկվայի քայլերից։
-
Հռոմի նոր Պապը հայ չէ. ինչու չեն հաստատվում հայկական արմատների
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Նոր ընտրված Հռոմի Պապի՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստի հայկական ծագման մասին լուրերը լայն տարածում են գտել հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում՝ թուրքական աղբյուրներին հղում տալով։ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում թուրքական աղբյուրներից հրապարակումներ է տարածել Հռոմի նոր ընտրված Պապ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստի հայկական ծագման վերաբերյալ։ Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը մայիսի 8-ին ընտրվել է Հռոմի Պապ՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը։ «Հռոմի պապ Լևոն XIV-ի նախապապը՝ Պարսեհյան Սեդրակը, 1915 թվականին Կայսերիի (Էվերեկ) Դևելի շրջանից ներգաղթել է Արգենտինա»,- գրել է oragir.news-ը։ Նման վերտառությամբ հոդվածներ տարածել են նաև այլ լրատվամիջոցներ՝ asekose.am, azg.am, «Կենտրոն» հեռուստալիքը և այլն, հիմնվելով Հովնանյանի գրառման կամ թուրքական այլ […]
-
Փաշինյանը Տիրանայում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ: Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել […]
-
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը
Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
-
23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին․ վիրավորներ կան
Մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից; Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։ Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։ Հանգամանքները պարզվում են։
-
Փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է․ Փաշինյան
Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Տիրանայում եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ փաշինյանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ այս ձևաչափը կվերածվի ավելի լայն ձևաչափի։ «Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Սա փոխնախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եղել։
-
Ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը, երբ ՀՀ պաշտոնյան վախենում է
Հայաստանի քաղաքական դաշտը Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան եռանկյունին հաղթահարելու շանս դեռ չունի, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ հայհոյախառն հայտարարությունները սաստկանալու են, բովանդակությունը նվազելու է, ինչն էլ շատ պարզունակ է դարձնում հանրային քննարկումները: Ըստ Բադալյանի՝ այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանը դառնում է խոպան հիբրիդային պատերազմի համար:
-
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու ջանքերին․ Մակրոն
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ։ «Մենք լիովին աջակցում ենք երկու կողմերին էլ այս կարևոր փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է Մակրոնը։
-
Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։