Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին շուկաների դիվերսիֆիկացման հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ:

«Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը: Ֆրանսիայի վարչապետն էլ ընդգծել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել