Ռուսաստանը զբոսաշրջիկներին զգուշացնում է Աբխազիա մեկնելու «ռիսկի» մասին

Լողափ Սուխումիում։ Լուսանկարը՝ Դոմինիկ Կագարայի/OC Media։

OC Media

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ստիպված է զգուշացնել իր քաղաքացիներին Աբխազիա մեկնելու «ռիսկի» մասին այն բանից հետո, երբ բանտից ազատ է արձակվել 2019-ին ռուս զբոսաշրջուհու բռնաբարության համար դատապարտված տղամարդը։

Փետրվարի 16-ին հրապարակած հայտարարությունում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է աբխազական դատարանների «մեղմ վերաբերմունքը»։

Էդգար Աբուխբան դատապարտվել էր 2021-ին, երբ 2019-ի հուլիսին 17 տարեկանում Սուխումիում ռուս կնոջ վրա էր հարձակվել և բռնաբարել նրան։

Նա ի սկզբանե դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, սակայն հետագայում վերաքննիչ բողոքի հիման վրա վճիռը փոխվել էր, և նրան տեղափոխել էին խստացված ռեժիմի պատժի: Այս տարվա սկզբին Աբխազիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ նրա նախնական դատավճիռը պետք է ուժի մեջ մնա, ինչը կհանգեցնի նրա ազատ արձակման:

Աբխազիայի Գերագույն դատարանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ-ին և բացատրելով Աբուխբայի ազատ արձակման հանգամանքները։ Ըստ հայտարարության՝ քանի որ Աբուխբան հանցագործության պահին 18 տարեկանից փոքր էր, նա կարող էր դատապարտվել միայն ընդհանուր ռեժիմի քրեական գաղութում պատիժը կրելու:

«Ուղղիչ հիմնարկների տեսակների նշանակման նմանատիպ նորմեր ամրագրված են նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությունում»,- նշել է Աբխազիայի դատարանը:

Քանի որ Աբխազիայում նման բանտ գոյություն չունի, և Աբուխբան իր պատիժը կրել է խիստ անվտանգության գաղութում, նրա կրած յուրաքանչյուր տարին հաշվվել է երկու:

Անմիջապես չպատասխանելով ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացմանը՝ Աբխազիայի ԱԳՆ-ն հաջորդ օրը հրապարակել է հայտարարություն՝ պնդելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամուր են, քան երբևէ՝ միաժամանակ ընդունելով, որ «իհարկե, ժամանակ առ ժամանակ հարցեր են ծագում, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում»։

«Մեր եղբայրական, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքի վրա, վերանայման ենթակա չեն ո՛չ աբխազական, ո՛չ էլ ռուսական կողմից»,- ասվում է հայտարարությունում։

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նաև Ռուսաստանի այն ակնարկը, որ Աբխազիան անվտանգ չէ զբոսաշրջիկների համար՝ պնդելով, որ զբոսաշրջիկների դեմ հանցագործությունները կրճատվել են։

«Վիճակագրության համաձայն՝ 2023-ի մայիսից մինչև սեպտեմբերը նաև դեմ կամ մ ներգրավվածությամբ ընդամենը 50 հանցագործություն է գրանցվել, մինչդեռ նախորդ տարիներին՝ շատ ավելի»,- ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են Աբխազիայի ԱԳՆ մամուլի նախարարությունից։

Աբխազիայի զբոսավարների միությունը նույնպես արձագանքել է՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը կարող է կապված լինել Աբխազիայի և Ռուսաստանի միջև կապ չունեցող քաղաքական խնդիրների հետ։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս հայտարարությունը քաղաքական դրդապատճառներ չունի»,- գրել են նրանք։ «Մտահոգություն ենք հայտնում այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով Աբխազիայի զբոսաշրջության ոլորտի վրա հնարավոր ազդեցությունը, ինչը, իհարկե, մեծ նշանակություն ունի Աբխազիայի համար և երկրի տնտեսությունը ու զարգացման համար առհասարակ»։

Միությունը պաշտպանում է Աբխազիան՝ որպես զբոսավայր․ «Մենք հուսով ենք, որ հանցագործությունների առանձին դեպքերը, որոնք կան նաև այլ երկրներում, ուր այցելում են ՌԴ քաղաքացիները, չեն վերածվի նման հայտարարությունների թեմայի, որոնք ստվեր են գցում մեր պետությունների բարեկամական հարաբերությունների վրա»։

Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի և Աբխազիայի միջև լարվածության աճի ֆոնին:

Փետրվարի սկզբին տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հանձնել Աբխազիայի ԱԳՆ-ին՝ Պիցունդայում գտնվող պետական ամառանոցը Ռուսաստանի Դաշնային պաշտպանության ծառայությանը փոխանցելու վերաբերյալ։

Նրանք, ովքեր պնդում են, որ տեսել են գրությունը, ասում են, որ Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են, որ Աբխազիան արգելել է տարածքը փոխանցել որևէ երրորդ կողմի:

Աբխազիայի և Ռուսաստանի իշխանությունները ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել դա, ո՛չ էլ նշել, թե արդյոք ՌԴ դեսպանատան հայտարարությունը որևէ կերպ կապված է միջադեպի հետ։

Մեկնաբանել