Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։
Նա նշել է, որ Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։
Փաշինյանի խոսքով՝ Ալիևը ցանկանում է Հայաստանից նոր տարածքներ գրավել, ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»։ Ըստ նրա՝ Մոսկվայից իր դեմ ուղղված այս քարոզչությունը չի թուլանում։
Հայաստանի վարչապետն ասում է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը․ «Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»:
Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»: