Հայաստանի ազգային հավաքականի միակ բաց մարզումից հետո լրագրողների հետ զրուցել է նաև «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:
«Ի՞նչ է պետք Իտալիային հաղթելու համար: Առաջին հերթին հավատալ սեփական ուժերին, երկրորդ հերթին երևի մի քիչ հաջողություն ու լավ խաղ: Էդգար Մանուչարյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է ու նրա ներկայությունը շատ կարևոր է մեզ համար:
Մյուս առանցքային ֆուտբոլիստների բացակայության վրա պետք է աշխատենք շատ չկենտրոնանալ, ավելի շատ պետք է մտածենք, թե ով պետք է խաղա ու լրացնի այդ բացը: Թե որքանով կստացվի նրանց համագործակցությունը, ցույց կտա ժամանակը:
Մրցակցի անունն արդեն իսկ խոսում է Իտալիայի հավաքականի ուժի մասին: Դեռ նրանց խաղը չենք ուսումնասիրել ու որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց գիտենք ինչ լավ թիմ է, կազմից թերևս կառանձնացնեմ Պիրլոյին»: