ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 23-ին իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, թե հայկական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է Քելբաջարի հատվածում։ Ադրբեջանական կողմը նշել է, թե սահմանին «իրավիճակի սրումը կանխելու և կայունություն ապահովելու նպատակով» ադրբեջանական ստորաբաժանումներն իբր պատասխան միջոցներ չեն ձեռնարկել:

Մեկնաբանել