Մոսկվան կդիմի Երևանին՝ ՀԱՊԿ հարցով պարզաբանումների համար․ Պեսկով

Ռուսաստանը կդիմի Հայաստանին՝ պարզաբանումներ ստանալու ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու հայտարարության վերաբերյալ։ Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Դրա հետ կապված (ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու – խմբ․) հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապ հաստատել և հստակեցնել այդ հայտարարությունների նշանակությունը»,- ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ նման իրավիճակում շատ կարևոր է հասկանալ բոլոր մանրամասները: Կրեմլի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «հայ ընկերներն ամեն ինչ կպարզաբանեն»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»: Հայտարարության … Continue reading Մոսկվան կդիմի Երևանին՝ ՀԱՊԿ հարցով պարզաբանումների համար․ Պեսկով