Արթուր Սարկիսով. Խաղալու ենք հաղթանակի համար

Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով հավաքականի առաջին մարզմանը վնասվածք ստացավ ու ստիպված էր թիմակիցներիc շուտ ավարտել այն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ լուրջ խնդիր չկա:

«Ամեն ինչ կարգին է, թեթև վնասվածք էր, կարծում եմ վաղն արդեն իսկ պատրաստ կլինեմ:

Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, բոլորս էլ գիտենք, որ Իտալիան լավ թիմ է: Պատրաստվում ենք ու շատ լուրջ ենք տրամադրվում խաղին: Հուսով եմ` կհաղթենք: Դրա համար նախ և առաջ պետք է կարգապահություն:

Կարծում եմ` հնարավորություններ միշտ էլ կան: Իտալիան ֆավորիտ է այս մրցավեճում, բայց ֆավորիտները հաճախ պարտվում են: Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել բուքմեյքերներին: Մենք խաղալու ենք հաղթանակի համար:

Առանցքային խաղացողների կարիքը մենք հաստատ կզգանք, սակայն մեր կազմում կան փոխարինողներ, անհանգստանալու կարիք չկա: Ցանկացած թիմից էլ պետք է զգուշանալ, սակայն խաղադաշտ պետք է դուրս գալ միայն հաղթանակի համար»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել