Երեք տարուց ավելի է՝ Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, տեղական ինքնակառավարման ճգնաժամ է։ Թեև իշխանությունը 2022-ին Վանաձորի համայնքապետ է նշանակել Արկադի Փելեշյանին, բայց քաղաքի խնդիրները շարունակում են չլուծված մնալ։ ՍիվիլՆեթն այցելեց Վանաձոր և հարցրեց քաղաքի բնակիչներին հուզող խնդիրների մասին։
-
Ռիսկերի աշխարհում ամենամեծ ռիսկը դրանից վախենալն է
Աշխարհը դարձել է շատ անորոշ. և՛ ընթացիկ վիճակը, և՛ զարգացումների արագությունը ամեն ինչ անկանխատեսելի են դարձնում։ Սա առաջին հերթին արտացոլվում է երեխաների վրա. նրանք չեն ցանկանում մտածել իրենց ապագայի մասին ու դառնում են վախկոտ։ Դժվար դարում երեխաներն էլ պիտի ապրեն և գիտակցեն, որ կան դժվարություններ, վտանգներ, ռիսկեր և պատրաստ լինեն դրան, քանի որ «ռիսկերի աշխարհում ամենամեծ ռիսկը դրանից վախենալն է»։
-
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների […]
-
Իջևան-Բերդ ճանապարհի «բազմաչարչար» ծրագիրը կավարտվի․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության մարտի 27-ի նիստում անդրադարձ եղավ Իջևան-Բերդ ճանապարհի կառուցման գործընթացին։ Ծրագիրը պետք է իրականացվեր 2024 թվականին, սակայն խնդիրներ առաջացան նախորդ կապալառուի հետ։ «Առաջին կապալառուի հետ մեր համագործակցությունը չստացվեց, ստիպված եղանք խզել պայմանագիրը և նոր պայմանավորվածություն ձեռք բերել։ Նախորդ տարվա այցելությունից հետո ստացած տպավորությունները, կարծես թե, դրական են։ Զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի։ Այն լուծում է տնտեսական և զբոսաշրջային պոտենցիալ ունեցող խնդիրներ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հավելեց, որ վերջերս այցելել է ճանապարհի կառուցման հատված և արձանագրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
-
Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն
Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը, հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ըստ հաղորդագրության՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մուամմեր Ջենքիզին՝ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման և այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: «Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Մուամմեր Ջենքիզին ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ» Ջենքիզն իր հերթին նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելել Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ: Ջենքիզն Ավետիսյանին հրավիրել է […]
-
Ոստիկանները՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբում
Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն են սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ «Ոստիկանությունը պահպանում է մեր գրասենյակը, բայց անհասկանալի է՝ ումից։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ այս գործընթացը դիտարկում է որպես փորձ՝ խոչընդոտելու իրենց աշխատանքը։ Թևանյանի խոսքով՝ որոշ անձինք բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։ «Տեղեկություններ են ստացվել նաև, որ […]
-
Այդ հնարավորությունը հավերժ չի լինելու․ Բաքվից շտապեցնում են խաղաղություն կնքել՝
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայկական կողմին կոչ է արել «արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը»։ Արգենտինական Perfil պարբերականի հետ հարցազրույցում Ամիրբեկովն ասել է, թե «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, և այն բաց թողնելը սխալ կլինի»։ Ամիրբեկովը կրկնել է Ադրբեջանի նախապայմանները՝ «Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, օտար ուժերի դուրս բերում սահմանամերձ տարածքներից»։ «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, որոնք ավարտվել են այս ամիս, ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար, սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահի […]
-
Եվրաինտեգրո՞ւմ, թե՞ ներքաղաքական փիար
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազանգը։ Անդրադարձ է կատարվում նաև Ազգային Ժողովի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունմանը։