Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:
Trend գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու է խաղաղության պայմանագիրը։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ փետրվարի 17-ին կայացած հանդիպմանը պայմանանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելու շուրջ։
«Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»,- փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր վարչապետը։